ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կառավարությունն ընդունեց Շիրակի և Արագածոտնի մարզպետների հրաժարականը

Կառավարությունն ընդունեց Շիրակի և Արագածոտնի մարզպետների հրաժարականը
25.02.2016 | 17:29

ՀՀ կառավարությունը փետրվարի 25-ի նիստում ընդունել է Շիրակի և Արագածոտնի մարզպետների հրաժարականը։ «Որոշումն ընդունվել է ՀՅԴ մեր գործընկերների հետ քաղաքական համաձայնագրի կնքման շրջանակներում։ Այդ կապակցությամբ մարզպետներ կնշանակվեն Հովսեփ Սիմոնյանն ու Գաբրիել Գյոզալյանը։ Նախկին մարզպետներ Ֆելիքս Ցոլակյանն ու Սարգիս Սահակյանը հրաժարական են տվել»,- ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։ «Մեր գործընկերներին շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար»,- ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի մարզպետ էր 2013-ի մարտից, իսկ Սարգիս Սահակյանը Արագածոտնի մարզը ղեկավարում էր 2009-ի մայիսից։

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ